Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկելն Էրդողանին կոչ է արել հաղթահարել բնակչության պառակտումը

Ապրիլ 17,2017 17:10

Գերմանիայի կառավարությունը կոչ է արել Թուրքիային հարգալից երկխոսություն վարել երկրի բոլոր քաղաքական և հասարակական ուժերի հետ:

Հիշեցնենք, երեկ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում բնակչությունը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին, որով զգալիորեն ընդլայնվում են նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի լիազորությունները:

Ձայների գրեթե հավասար տեղաբաշխումը ցույց է տալիս՝ որքան խորն է պառակտված թուրքական հասարակությունը, և ընդգծում է այն մեծ պատասխանատվությունը, որն ընկած է Թուրքիայի պետական ղեկավարության և անձամբ նախագահ Էրդողանի ուսերին, ասվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և արտգործնախարար Զիգմար Գաբրիելի համատեղ հայտարարության մեջ:

Մերկելը և Գաբրիելը նաև հայտարարել են, որ Գերմանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունում քվեարկության արդյունքները և հարգում է Թուրքիայի քաղաքացիների՝ սեփական սահմանադրության հարցում որոշում կայացնելու իրավունքները: Միաժամանակ, նրանք նշել են, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխաէլ Լինկը կասկածներ ունի առ այն, որ հանրաքվեի անցկացման համար հավասար պայմաններ են ստեղծված եղել, իսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը լուրջ մտահոգություններ ունի հանրաքվեի գործընթացի շուրջ:

Իրենց հայտարարության մեջ Մեկելը և Գաբրիելը նշել են, որ Թուրքիան՝ որպես Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու, պարտավոր է հետևել ժողովրդավարության և հիմնական ազատությունների վերաբերյալ ԵՄ չափանիշներին: Փաստաթղթում պաշտոնյաները նաև հույս են հայտնել «շուտափույթ կերպով քաղաքական բանակցություններ սկսել Թուրքիայի հետ՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ Թուրքիայի և առանձին եվրոպական ինստիտուտների միջև»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930