Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի համար Կարեն Դեմիրճյանը հոր պես է եղել. (Տեսանյութ)

Ապրիլ 17,2017 21:30

«Զարմանալիորեն շատ կարճ ժամանակում մեր մեջ ձեւավորվել է հայր եւ որդու հարաբերություն եւ շատ հարցերում ես մասնակցություն եմ ունեցել Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան, երբեմն նաեւ հեռակա բանակցությունների ընթացքին: Ճանաչել եմ, որպես կրթված, բանիմաց, որպես մեծ կազմակերպիչ, մեծ խարիզմա ունեցող մարդու եւ ցավում եմ, որ այսօր նա մեզ հետ չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց  ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Նա եկել էր մասնակցելու Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիայում Կարեն Դեմիրճյանի 85-ամյակի առիթով կազմակերպված միջոցառմանը:

Գագիկ Ջհանգիրյանի խոսքով, Կարեն Դեմիրճյանի հետ ծանոթացել է 1999 թվականին՝ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի ձեւավորման նախօրյակին: Մինչեւ 1999 թվականը պարոն Ջհանգիրյանը Դեմիրճյանին ճանաչել է հեռակա, ինչպես մյուս քաղաքացիները, որպես Կենտկոմի առաջին քարտուղար:

Մանրամասները՝ տեսանյութում

Գագիկ Ջհանգիրյանի համոզմամբ, նրանց ստեղծած քաղաքական ուժը ի զորու էր Հայաստանում շատ բան փոխելու, քանի որ երկու ղեկավարներ էլ վայելել են ժողովրդի անվերապահ վստահությունը: Սակայն հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ընդհատել է այդ ամենը. «Դա ես թե այն ժամանակ, թե այսօր գնահատել եմ, որպես հանցագործություն Հայաստան պետության դեմ, որովհետեւ, դա միայն ֆիզիկական ոչնչացումը չի անհատների, այլ պետությանը մեծագույն հարված էր եւ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը մինչեւ հիմա խելքի չի եկել այդ հարվածից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930