Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի խոսնակն Արա Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի. armtimes.com

Ապրիլ 17,2017 23:07

Երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60 ամյակը: Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը  ներկա են եղել նաեւ ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Վերջինս Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ ցանկացել է, որ Աբրահամյանի հաջորդ հոբելյանի ժամանակ Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, իսկ հայերը վերադարձրած լինեն Արարատը: armtimes.com-ը ներկայացնում է զրույց Արա Աբրահամյանի հետ:

– Պարոն Աբրահամյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չէի՞ք հրավիրել ձեր ծննդյան արարողությանը, թե՞ չէր կարողացել գալ:

– Ես չէի հրավիրել, որովհետեւ ինքը ծնունդների չի գնում: Վերջին 20 տարին ես նրան ճանաչում եմ, ծնունդների չի գնում, ինչ նախագահ է դարձել չի գնում:

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված:

– Իրեն է պետք հարցնել: Բայց նա ինձ շնորհավորանք է ուղարկել, ես կարդացել եմ:

– Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը ձեզ մաղթել է, որ ռուսերեն խոսել սովորեք վերջապես: Պատրաստվո՞ւմ եք հետեւել այդ մաղթանք-խորհրդին:

– Անպայման: Ես բոլոր-բոլոր մաղթանքները հաշվի կառնեմ եւ կուղղեմ:

– Բայց դուք ռուսերեն որոշ չափով գիտեք, չէ՞:

– Որտեղի՞ց գիտեմ, որ իմանամ, չեն ասի սովորի, էլի:

– Չե՞ք ուզել սովորել, թե՞ չի ստացվել:

– Ես սովորում եմ, այնպես չի, որ չեմ սովորում: Գիտե՞ք ինչ կա, ամեն մեկն իր ընդունակություններն ունի, իմ ընդունակությունը այդքան բավարար չի, որ կարողանամ 60 տարվա ընթացքում սովորեմ: Ինձ թվում ա ապագա կա, երեւի առաջիկա տասնամյակներում կսովորեմ էլի, ես շա՞տ գիտեմ: Կարող է ստացվի, կարող է՝ չէ: Վստահ չեմ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930