Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Էրդողանը երգեց հայտնի սովետական ֆիլմից նապաստակների մասին երգը` «ա նամ վսյո ռավնո» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2017 12:57

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի`Յուրի Խաչատուրովի նշանակումից քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ոգեւորվելու, դրական սպասելիքներ ունենալու որեւէ բան չի տեսնում: «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր քաղաքագետն ընդգծեց`դա ընթացակարգային գործընթաց է, վաղը Հայաստանի ներկայացուցչի փոխարեն լինելու է այդ կառույցի մեկ այլ անդամի ներկայացուցիչը:

«Այդ նշանակումը չեմ կարծում, թե Հայաստանին մեծ բան կտա: Լավ է, որ ՀՀ-ի ներկայացուցիչն այդ պաշտոնում կլինի, բայց իրադարձությունները գլխիվայր շուռ տալ նա չի կարող»,- ասաց քաղաքագետը` հիշեցնելով, որ Հայաստանի նշանակման ձգձգումը պայմանավորված էր ռուս-բելառուսական հարաբերություններում անհարթություններով. «Դա անցավ, քանի որ այդ հարաբերությունների համատեքստը փոխվեց: Ի դեպ, բելառուս-ռուսական հարաբերությունների համատեքստում սա առաջին սկանդալը չէր: Լուկաշենկոն աշխատեցնում է ցանկացած բան, ինչ կա ձեռքի տակ՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Դա սովորաբար լինում է էներգակիրների գինը: Դա տեղի ունեցավ նաեւ հիմա»:

Անդրադառնալով Թուրքիայում անցած շաբաթվա վերջին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, քաղաքագետն ասաց, որ Թուրքիան ադրբեջանացվում է, Էրդողանն էլ հավակնում է Ալիեւի դափնիներին. «Թուրքիան սուլթանիզացվում է, դա նոր չէ, դա նաեւ ակնհայտ է»: Թուրքական սահմանադրական բարեփոխումներին հետեւած ԵՄ-ի բացասական արձագանքի եւ Էրդողանի`դրան հակադարձման մասին էլ, Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է. «Էրդողանը երգեց հայտնի սովետական ֆիլմից նապաստակների մասին երգը` «ա նամ վսյո ռավնո»:

Մանրամասները` տեսանյութում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այսօր հայտարարել է, որ հաջորդ հանրաքվեն լինելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դադարեցնելը: Ալեքսանդր Իսկանդարյանը դա համարում է «սուտ բանավեճ», քանի որ վաղուց որեւէ գործընթաց չկա Թուրքիայի`ԵՄ-ին անդամակցության. «Դա օրակարգային հարց չէ այլեւս, 1963 թվականից գործընթացը գնում է եւ ոչնչի չի հանգեցնում: Պաշտոնապես կհայտարարվի՞ դրանց դադարեցման մասին, թե`ոչ, չեմ կարծում, թե դա էական է: Իրականությունն այն է, որ Եվրոպայի դռները Թուրքիայի համար փակ են»:

ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների վերանայման մասին քաղաքագետն անգամ անհարմար է զգում լուրջ խոսել. Թուրքիան ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակություն ունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930