Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը՝ ԵԱՀԿ-ի զեկույցի մասին. «Ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում, ո՛չ էլ ճանաչում». Ermenihaber.am

Ապրիլ 18,2017 16:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել մայրաքաղաք Անկարայում՝ նախագահական նստավայրի դիմաց հավաքված մարդկանց առջև:

Շնորհակալություն հայտնելով հանրաքվեի օգտին քվեարկած քաղաքացիներին՝ Էրդողանն անդրադարձել է հանրաքվեի վերաբերյալ բացասական կարծիք հայտնած միջազգային դիտորդների՝ հատկապես ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցին:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ քաղաքական բովանդակությամբ զեկույցներին իրենք ուշադրություն չեն դարձնում:

«Եվրոպայում ԵԱՀԿ անունով մի կազմակերպություն կա: Հիմա սրանք իրենց խելքով մի զեկույց են կազմել, թե Թուրքիայում ընտրություն այսպես են եղել, այնպես են եղել: Դուք նախ ձեր չափը ճանաչեք: Մենք այդ քաղաքական զեկույցները ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում, ո՛չ էլ ճանաչում: Մենք մեր ճանապարհն ենք շարունակում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  Ermenihaber.am» կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930