Լրահոս
Օրվա լրահոսը

«Պտտվեցի տեսնեմ՝ կացինը նրա ձեռքին էր…մայրս ընկավ իմ ու նրա մեջտեղը՝ փորձելով պաշտպանել». Թագուհի Մանսուրյան (Տեսանյութ)

Ապրիլ 18,2017 17:37

Նախորդ տարի ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանն այսօր կայացած դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում պատմեց դեպքի օրը կատարվածի մասին: Ասաց, որ ոստիկանների ուղեկցությամբ ինքը եւ մայրը՝ ավելի ուշ կացնի հարվածներից մահացած Կարինե Մանսուրյանը, տուն էին եկել:
Մեքենայի մեջ նստած ոստիկանները նայել են, որ Թագուհու նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը, տարածքում չէ, ինչից հետո Թագուհին եւ մայրը մտել են շքամուտք:

«Հարված ստացա ուսիս…Պտտվեցի տեսնեմ՝ կացինը նրա ձեռքին էր: Ուժեղ բղավեցի, մայրս ընկավ իմ ու Վլադիկի մեջտեղը՝ փորձելով պաշտպանել: Դրանից հետո ոչինչ չեմ հիշում…ականջիս, պարանոցիս հատվածում հարվածներ էի ստացել»-ասաց Թագուհի Մանսուրյանը:

Դեպքի մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930