Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշն այլեւս չի աշխատում SAS-ում. armtimes.com

Ապրիլ 18,2017 22:22

Մարտի 13-ին Hayastan24.com կայքում սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որում լսվում էր, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝ այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ:

Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների եւ ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով:

Մեզ հաջողվել է զրուցել Արտակ Սարգսյանի համար ձայներ չբերածներից մեկի՝ Սիրանուշ Թումասյանի հետ: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով ժողովը վարողը ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞ անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:

Ներկայացնենք մեր զրույցը Սիրանուշ Թումասյանի հետ:

– Սիրանուշ, «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության մեջ ձեր անունն էր հնչում, որ ձայներ չեք բերել: Ուզում էի իմանալ ձեր համար խնդիր առաջացա՞վ, թե՞ ոչ:

– Որ ձայներ չենք բերե՞լ: Հա: Չէ-չէ, բան չի եղել:

– Որեւէ ձեւով չպատժեցի՞ն ձեզ:

– Չէ, չէ, չեն պատժել:

– Աշխատո՞ւմ եք, շարունակո՞ւմ եք աշխատել:

– Չեմ աշխատում, բայց պատճառը դա չի:

– Դո՞ւրս եք եկել աշխատանքից:

– Չէ, ես ուղղակի մեկի տեղն էի փոխարինում, ինքը արդեն եկել է, թե չէ խնդիրներ չի առաջացել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com» կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930