Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

102-րդ ռազմաբազայից անհետացած զինծառայողին վերջին անգամ տեսել են խմիչք գնելիս

Ապրիլ 19,2017 15:28

Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Aravot.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննվել են նրա ծառայակից ընկերները, որոնք նշել են, թե Դմիտրին մեծ սեր է ունեցել խմիչքի նկատմամբ։

Նա կրտսեր սերժանտ է, ամուսնացած չէ, բնակվում է 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող հանրակացարանում՝ «կազարմայում», մի քանի այլ ծառայակիցների հարևանությամբ։ Ոստիկանության որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նրան վերջին անգամ տեսել են մոտակա խանութներից մեկից դուրս գալու ժամանակ, որտեղից նա խմիչք էր գնել։

Հիշեցնենք, որ ռուս սերժանտն անհետացել էր ապրիլի 16-ին, ժամը 9․30-ի սահմաններում, սակայն ռազմաբազայի ղեկավարությունը Գյումրու ոստիկանության «Մուշ բաժին» հայտարարություն էր ներկայացրել երեկ։

Ըստ ռազմաբազայի ղեկավարության՝ Գյումրու ոստիկանությանը ներկայացրած հայտարարության, նա զինված չի եղել, սակայն Վալերի Պերմյակովի՝ Գյումրիում գործած սպանդից հետո այս քաղաքի բնակիչները չեն հավատում նման հայտարարություններին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930