Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գրանթ Թորնթոն» ընկերության ներկայացուցիչների հետ

Ապրիլ 19,2017 19:12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է անկախ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունների ցանկում աշխարհի առաջատար «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանի և ընկերության ներկայացուցիչների հետ:

Առանձնակի կարևորելով ընկերության միջազգային գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ իսկապես կարևոր է, երբ նման ընկերությունների հիմնադիրները հենց հայեր են, ովքեր այդպիսով կարողանում են իրենց որոշակի նպաստը բերել հայրենիքին: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի կողմից առանձնակի կարևորվում է նաև մասնավոր  հատվածի  հետ համատեղ ծրագրերի իրականացումը` ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:

«Մենք անչափ կարևորում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումը և շատ ուրախ կլինենք, որ ձեր ընկերությունը ևս իր մասնակցությունն ունենա Երևանում հնարավոր ներդրումների ներգրավման հարցում», – նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու Երևանի զարգացման ծրագրերն անձամբ ներկայացնելու համար` «Գրանթ Թորնթոն Ֆրանսիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադիր Դանիել Քուրքջյանը կարևորել է Երևանի քաղաքապետի մոտեցումները քաղաքային տնտեսության կառավարման հարցում՝ նկատելով, որ դրա արդյունքները շատ որոշակի տեսանելի են այսօրվա Երևանում:

Հանդիպմանը ներկա «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանն էլ Երևանի քաղաքապետին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ծրագրերը, նշել է, որ այն անկախ աուդիտորական, հարկային և խորհրդատվական ընկերությունների ցանկում աշխարհի առաջատար կազմակերպություններից  մեկն է և ներկայացված է տարբեր երկրներում:

«Պարոն քաղաքապետ, մեզ համար իսկապես անչափ կարևոր է ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման գործում, և վստահեցնում եմ, որ մեր հերթին կանենք հնարավորը՝ Երևանի ներդրումային ծրագրերը տարբեր շրջանակներին ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու հարցում»,- նշել է Գագիկ Գյուլբուդաղյանը:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ և մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակում աջակցելու ընկերության տարբեր նախաձեռնություններին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930