Լրահոս
Օրվա լրահոսը

Սառը պատերազմ չկա

Ապրիլ 20,2017 10:30

Վերջերս շատ է խոսվում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ վերսկսված «սառը պատերազմի» մասին: Չեմ կարծում, որ դա ճշգրիտ բնորոշում է: Եթե խոսքն այն «սառը պատերազմի» մասին է, որի մեկնարկը տրվեց 1946 թվականին Չերչիլի Ֆուլթոնյան ճառով, ապա նմանությունները քիչ են: Գլխավոր տարբերությունն այն է, որ Խորհրդային Միության եւ Արեւմուտքի միջեւ «սառը պատերազմը», իսկ այնուհետեւ՝ սպառազինությունների մրցավազքը տեղի էր ունենում տնտեսական եւ ռազմական ներուժի առումով համադրելի միավորների միջեւ, գումարած դրան՝ Խորհրդային Միությունն ուներ բազմաթիվ դաշնակիցներ (արբանյակներ) Եվրոպայում, որտեղ պահում էր իր զորքը, ինչպես նաեւ Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրներում: Այսօր Ռուսաստանը նույնիսկ Բելառուսի եւ Ղազախստանի վերաբերյալ չի կարող 100 տոկոսով վստահ լինել: Իսկ եթե խոսենք տնտեսական ներուժի մասին, ապա հանած գազը եւ նավթը՝ Ռուսաստանն իր տնտեսության «հզորությամբ» հավասար է Թուրքիային: Այո, Ռուսաստանը միջուկային տերություն է, բայց ինձ թվում է՝ 21-րդ դարում միջուկային մահակը թափահարելն այնքան էլ արդյունավետ մարտավարություն չէ՝ դա ավելի շուտ Հյուսիսային Կորեայի նման «ոչ ադեկվատ» պետությունների ոճն է:

«Սառը պատերազմ», հետեւաբար, չկա: Կա աղքատ, տեխնոլոգիապես թերզարգացած երկրի դիմակայելու փորձերը աշխարհի հզորներին: Այդ փորձերն առանձնապես հաջող չեն՝ Ռուսաստանը չկարողացավ մարսել Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկը: (Մինչդեռ Միացյալ Նահանգները մարսեց, մասնավորապես, Իրաքի եւ Լիբիայի ավերումը): Պուտինը փորձեց հակախաղ գտնել Սիրիայում՝ հաշվի առնելով, որ Բաշար Ասադին այս պահին ձեռնտու է լինել Ռուսաստանի դաշնակիցը: Մտնելով այդ խաղի մեջ` Ռուսաստանը հույս ուներ Միջին Արեւելքում դառնալ գործոն, որի հետ հաշվի կնստեն: Որոշ ժամանակ դա, կարծես, հաջողվում էր՝ Օբամայի վարչակազմը թեեւ դժգոհ էր, բայց կտրուկ քայլեր չէր ձեռնարկում: Եկավ Թրամփը, որը սկզբում թվում էր, թե Պուտինի գրեթե եղբայրն է, բայց իրականում ավելի կարծր դիրքորոշում ունի Սիրիայի հարցում:

Տրամաբանական է ենթադրել, որ Ռուսաստանն ի վերջո ստիպված կլինի Ասադին «հանձնել» եւ Սիրիայից գնալ (գուցե կիրառելով «դեմքը փրկելու ինչ-ինչ հնարքներ): Որեւէ լավ բան Սիրիայի եւ մասնավորապես սիրիահայության համար դա, կարծում եմ, չի խոստանում: Եթե Սիրիայում տերուտիրականը դառնա, այսպես կոչված, «զինված ընդդիմությունը», որն ակնհայտորեն թուրքամետ ուղղվածություն ունի, ապա քրիստոնյաների, քրդերի, եզդիների եւ շիաների վիճակին չես նախանձի: Միացյալ Նահանգներն այդպիսով կիրականացնի Սիրիան վերջնականապես ավերելու իր ծրագիրը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Քիչ լսեք Ստանիսլավ Բելկովսկուն, Լիտվինովային, Վելլերին: Կամ լսեք, բայց մեզ մի վերապատմեք`ավելի հետաքրքիր թեմաներ կան:

  2. Seyran says:

    Ասում են պատմությունը ոչ մեկին ոչինչ չի սովորեցնում,բայց պատժում է նրանց,ովքեր հաշվի չեն առնում պատմության դասերը:Ռուսաստանը հաշվի չառավ Աֆղանստան անօգուտ մտնելու դասերը և խրվեց Սիրիայում…

  3. Հ.Շ. says:

    Սառը պատերազմ կայ, ափսոս, այդ ել ո՛նց:
    Եւ հետզհետէ նուազ սառն է:

    Խորհրդային Միութեան փլուզումէն ետք, ՆԱՏՕ-ի երկիրները, ԱՄՆ-ի գլխաւորութեամբ – ինչպէս միշտ, Համաշխարհային Բ. պատերազմէն ի վեր -տեւաբար եւ շարունակաբար աշխարհաքաղաքական յարձակումներ մղեցին Ռուսիոյ դէմ՝ արեւելեան «Եւրոպա», բալթիկ երկիրները, Վրաստան, Ուքրայինա – դեռ նշելու համար միայն ամենաբացայայտ եւ անհերքելի տուեալները -:

    Մինչեւ որ, այլեւս դանակը ոսկորին հասնելով, Ռուսիան ստիպուեցաւ անցնիլ հակայարձակողականի, եւ այսպէսով, վերսկսաւ պաղ պատերազմը, հետզհետէ տաքանալով:

    Անհնար է որ ԱՄՆ-ն դառնայ Աշխարհի միակ տէրն ու տիրականը:

    Pax Americana չի լինելու:

    Եթէ պետութիւնների ղեկավարները իսկապէս ուզում են համաշխարհային խաղաղութիւն, հարկաւոր է որ այնպէս մը մօտենան խնդրին որ արդարօրէն բաժնուին ու հաստատուին աշխարհաքաղաքական երկու կայսրութիւնների սահմանները, փոխադարձ ու վերջնական յարգանքով անոնց նկատմամբ:

    Թէ ոչ, յաւերժօրէն կը շարունակուի սառը պատերազմը, եւ մեզի պէս փոքր եւ տկար երկիրներ կը վճարեն անոր ծանրագոյն գինը:

Պատասխանել joradzadza

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930