Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. Հեղափոխություն է պետք

Ապրիլ 20,2017 12:00

Մարդկության համար այսօր թիվ մեկ օրակարգային հարցը ապագայի հարցն է: Այս կարծիքին է նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Երեւանում այսօր մեկնարկած «Իրական հեղափոխություն եւ «գունավոր» հեղաշրջում» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ, իր բացման խոսքում Աշոտ Մանուչարյանն ասաց, որ վաղվա օրվա հեռանկարը մարդկության պատմության ընթացքում միշտ է արդիական եղել: Այսօր`առավել ևս:

«Մենք ապրում ենք ու կարծում ենք, որ կյանքն օրինաչափ է: Մարդիկ չեն հասկանում, որ այդ վաղը կարող է չգալ: Մինչդեռ վերջին տասնամյակում մարդու մեջ ոչնչացվում է այն ամենը, ինչը մարդուն դարձնում է մարդ: Մարդը ենթարկվում է մանիպուլյացիայի: Մի քանի տասնամյակ հետո տեխնիկական գործընթացները կբերեն նրան, որ մարդուն իր աշխատավայրում կփոխարինեն մեքենաներն ու ռոբոտները. մարդն աշխարհում այլեւս անելիք չի ունենա»,- ասաց նա:

Այս իրավիճակում, ըստ բանախոսի, հեղափոխություններն ուղղակի օրակարգային հարց են դառնում, քանի որ ապագան առանց դրանց գոյություն չի ունենա: Բայց, նա հորդորում է հեղափոխությունը չնույնացնել «գունավոր» հեղաշրջումների հետ, որոնց ականատեսն ենք եղել հատկապես վերջին տասնամյակում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930