Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն իր՝ միլիոնատեր լինելու մասին. «Հայտարարագիրս լավ ուսումնասիրեք» (Տեսանյութ)

Ապրիլ 20,2017 12:17

Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ 2017» համաժողովի մեկնարկին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցեց լրագրողների հետ:

-Ըստ ձեր հայտարարագրի՝ դուք միլիոնատեր եք: Որտեղի՞ց այդ եկամուտները:

-Եթե լավ նայեք, 2013թ.-ից եկամուտները չեն աճել, հակառակը՝ նվազել են:

-Կրկնապատկվել են՝ հարյուր միլիոնից ավելի գումարով:

-Իսկ նայեք՝ գույքը որքա՞ն է պակասել, ի՞նչն է վաճառվել: Լավ ուսումնասիրեք: Երբեւէ թաքցնելու բան չեմ ունեցել:

Տարոն Մարգարյանն անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված մյուս ուժերին՝ «Երկիր Ծիրանիին» եւ «ԵԼՔ» դաշինքին: «Բոլորին ողջունում ենք, նորմալ եմ նայում մրցակցությանը»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930