Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Մի քանի անգամ բռնին մատնահետքս ստուգին, բան արին…» (Տեսանյութ)

Ապրիլ 20,2017 12:40

Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ 2017» համաժողովի մեկնարկին ՀՀԿ-ից պատգամավոր ընտրված գեներալ Մանվել Գրիգորյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:

-Նոր խորհրդարանում լինելո՞ւ եք, մանդատը վերցնելո՞ւ եք:

-Դու ուզո՞ւմ ես, որ ես լինեմ, եթե ուզում ես, ասա՝ սրտիդ ուզածով անենք…սպասեք՝ կերեւա…

-Գո՞հ եք ընտրությունների արդյունքներից:

-Էդ ընտրությունները ո՞րն ա, չի պրծե՞լ հլը:

Մանվել Գրիգորյանը նաեւ ասաց, որ այս ընտրություններն իր համար նորություն էին, անգամ շփոթվել է. «Մի քանի անգամ բռնին մատնահետքս ստուգին, բան արին…Լիչնի իմ հմար արդար ու մաքուր ընտրություններ են եղել: Հարուր ձեւի քննեցին-զննեցին»:

Լրագրողը փորձեց ճշտել՝ «այսինքն, ձեզ դուր չեկա՞վ», ինչին ի պատասխան Մանվել Գրիգորյանը նրան ասաց. «Դու լավ կլյաուզնիկ կլինեիր»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930