Լրահոս
Օրվա լրահոսը

«Ումի՞ց եւ ինչի՞ համար պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ». Սամվել Բաբայանը խոսել է դատարանում. (Տեսանյութ)

Ապրիլ 20,2017 19:25

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորման որոշման դեմ բողոքի դռնփակ քննությունն ավարտվեց: Դատարանը որոշում կկայացնի վաղը առավոտյան ժամը 10-ին:

Սամվել Բաբայանին աջակցելու էին եկել նրա ազատամարտիկ ընկերները՝ Գագիկ Մելքոնյանը, Սմբատ Հակոբյանը, Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Համախմբում կուսակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը եւ այլք: Դատարան էր եկել նաեւ Սամվել Բաբայանի որդին՝ Անդրանիկը:

Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը ցանկություն էր հայտնել ներկա գտնվել այս նիստին եւ դատարանը բավարարել էր միջնորդությունը: Փաստաբանը փոխանցեց, թե դատարանում ինչ է ասել Սամվել Բաբայանը. «Նա հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, իրեն անիմաստ են պահում, ոչնչով հիմնավորված չի այդ մեղադրանքները: Ասաց, որ ինքը չի փախնի, ինքը Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել, այսպես ներկայացրեց՝ ումի՞ց եւ ինչի՞ համար պետք է փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ: Բնականաբար, նա գտնում է, որ իր նկատմամբ կալանավորման որոշումն անհիմն է եւ խնդրեց կայացնել արդարացման որոշում, որ վերացվի խափանման միջոց կալանքը»:

Մեղադրող դատախազը առարկել է՝ ասելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական ու հիմնավոր է եւ կասկածում են,որ նա կխուսափի դատաքննությունից, կթաքնվի. «Իմ ներկայացրած փաստարկների վերաբերյալ ոչ մի հակափաստարկ չներկայացվեց»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր Վրաստանից Իգլա տեսակի զենիթահրթիռային համակարգ ներմուծելու առթիվ հարուցված գործի շրջանակներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930