Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Խոջոյանի կողմից սպանված աղջկա երեխան արտասահմանցու կողմից որդեգրվել է

Ապրիլ 20,2017 23:13

Ապրիլի 18-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանին 2016թ. հունիսի 24-ին 17-ամյա Աստղիկ Հանիսյանի սպանության համար դատապարտել 9 տարի ժամկետով ազատազրկման:

Արսեն Խոջոյանի շահերը պաշտպանել է Բերդ քաղաքից հանրային պաշտպան Աննա Մեժլումյանը: Նրանից տեղեկացանք,որ Ա. Խոջոյանը չի բողոքարկի այդ դատավճիռը; Դատավարության մասնակիցներից իմացանք, որ Աստղիկ Հանիսյանի մայրը դատարանում չի բողոքել Արսեն Խոջոյանի դեմ, ասելով, որ չի ուզում թշնամություն լինի, նա եւ Արսեն Խոջոյանի մայրը դատարանի դահլիճում կողք-կողքի են նստած եղել:

Նախկինում տեղեկացրել ենք, որ Աստղիկ Հանիսյանը 2015թ. ապրիլի 25-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխա է ունեցել, նա իրավապահներին կեղծ տեղեկատվություն հայտնել, իբր երեխայի հայրը Վերին Կարմիրաղբյուրում բնակվող իր խորթ հայրն է: Սուտ մատնություն կատարելու համար Ա. Հանիսյանը 2015թ. դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի վճռով դատապարտվել է 3 ամիս ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է մեկ տարի փորձաշրջան:

Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մարուխյանը այդ վճռի դեմ վճռաբեկ բողոք է բերել, պատճառաբանելով, որ կատարված հանցանքը Տավուշի մարզի դատարանի ընդդատյա չէ , քանի որ դեպքը կատարվել է Երեւանում: 2016թ. մարտի 31-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելով՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանել է, գործն ուղարկվել է Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ ընդդատության քննության: Այդ դատարանում հունիսի 30-ին նշանակված է եղել այդ գործով հերթական նիստը:

Բերդի տարածաշրջանից տեղեկացանք, որ Աստղիկ Հանիսյանից ծնված այդ երեխան որդեգրվել է արտասահմանցու կողմից եւ տեղափոխվել արտերկիր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930