Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրացատկորդներն սկսում են մրցաշրջանը

Ապրիլ 21,2017 10:48

Այսօր Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված ՄՊՄԴ-ում մեկնարկում է ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը, որին մասնակցելու է շուրջ 30 ջրացատկորդ: Նրանց թվում են նաեւ մեր առաջատար մարզիկները:

Առաջնության արդյունքներով ընտրվելու են երեք լավագույնները, որոնք նախապատրաստվելու են հունիս եւ հուլիս ամիսներին կայանալիք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Իսկ թե ովքե՞ր կլինեն նրանք, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը առայժմ ձեռնպահ է մնում հայտարարել՝ դա թողնելով առաջնության ավարտին: Հայտնի է միայն, որ  մասնակցելու են միայն տղաները:

Մասնագետը նշում է, որ սա առաջին մեկնարկն է ընթացիկ մրցաշրջանում եւ ինքն առանձնակի մեծ հույսեր չի փայփայում: Նա ավելի շատ ցանկանում է Հայաստանի առաջնությունում տեսնել, թե մարզիկներն ինչ մարզավիճակում են եւ ինքն ու իր օգնականներն ինչի վրա պետք է ավելի շատ աշխատեն:

Այդուհանդերձ, դժվար չէ ենթադրել, որ մրցակցությունից դուրս են լինելու վերջին տարիներին հայկական ջրացատկի առաջատարներ Վլադիմիր եւ Ազատ Հարությունյան եղբայրները, որոնք, սակայն, հարգելի պատճառով մի որոշ ժամանակ չեն կարողացել մարզվել: Նրանք հիմա դեռ հեռու են իրենց լավագույն մարզավիճակից, սակայն կանոնավոր մարզումները վերսկսել են:

Հրաչյա Չանդիրյանի խոսքերով, եղբայրները Հայաստանի առաջնությունից անմիջապես հետո մեկնելու են Կիեւ՝ մասնակցելու ավանդաբար անցկացվող Ուկրաինայի բաց առաջնությանը: Նրանք ամենայն հավանականությամբ Մադրիդում հանդես կգան նաեւ «Գրան Պրի» մրցաշարում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

21,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930