Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ եմ ուզում շարունակել ծառայել իմ երկրին Պաշտպանության նախարարի պաշտոնում». Վ. Սարգսյան (Տեսանյութ)

Ապրիլ 21,2017 11:34

«Շատ եմ ուզում շարունակել ծառայել իմ երկրին Պաշտպանության նախարարի պաշտոնում: Կարծում եմ՝ իմ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, թույլ կտա ինձ դա անել»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե նոր կառավարության ձեւավորման համատեքստում ինքն ի՞նչ պաշտոն է  զբաղեցնելու, ասաց Վիգեն Սարգսյանը:

«ՊՆ-ն այն վայրն է, որտեղ, կարծում եմ, կարող եմ օգտակար լինել: Եթե հաջողեմ, կլինեմ մեր երկրի ամենաերջանիկ քաղաքացիներից մեկը»,- նկատեց պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք՝ մամուլում լուրեր են շրջանառվում, թե Վիգեն Սարգսյանը գուցե նշանակվի ԱԺ նախագահ:

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե 2018թ. ո՞ր պաշտոնում է իրեն տեսնում  նախագահ Սերժ Սարգսյանը. «Եթե այդ մասին չենք խոսում, ուրեմն հանրայնացման ենթակա որոշում չկա»:

Ի դեպ, ասուլիսին ներկա էին նաեւ ՊՆ ապագա փոխնախարարներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը: Նրանց նշանակումը կկայանա ԱԺ լիազորությունների ավարտին, իսկ մինչ այդ, նախարարի խոսքով, նրանք արդեն ակտիվ ներգրավված են ՊՆ աշխատանքում:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930