Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ եթե անցել ենք հակառակորդին ինչ-որ բաներում, մեզ ձեռնտու է ցույց տալ, որ չունենք այդ միջոցները». ՊՆ (Տեսանյութ)

Ապրիլ 21,2017 14:20

«Անգամ եթե բալանսավորել կամ անցել ենք հակառակորդին ինչ-որ բաներում, մեզ ավելի ձեռնտու է ցույց տալ, որ չունենք այդ միջոցները: Եթե չենք բալանսավորել, չենք խոսում այդ մասին, որ հակառակորդի մոտ ոգեւորություն չառաջացնենք»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա բնորոշմամբ՝ ներկա ձեռքբերումների մակարդակում տարածաշրջանում խախտվում է զինատեսակների հավասարակշռությունը, բայց պաշտպանունակության հավասարակշռությունը պահպանված է:

Սարգսյանը հիշեցրեց, որ այս օրերին Մարզահամերգային համալիրում զինատեսակների ցուցահանդես է գործում: Նախարարը լսել է, որ որոշ դեպքերում դպրոցականները դասից փախչում են՝ զենքերը տեսնելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930