Վարչապետը Լարսին այլընտրանք այս ճանապարհի մասի՞ն էր ասում (Տեսանյութ)

Վարչապետը Լարսին այլընտրանք այս ճանապարհի մասի՞ն էր ասում (Տեսանյութ)

Արդյոք ստեղծվելիք երկաթուղին, որի մասին օրերս հայտարարեցին Ռուսաստանի, Իրանի պաշտոնյաները, որպես հակակշի՞ռ է ԱՄՆ-ին, Aravot.am-ի հարցին տնտեսագետ Վարդան Բոստանջյանը պատասխանեց` հենց հակակշիռ է, ինչո՞ւ չէ:

Այսօր պարոն Բոստանջյանը «Հայելի» ակումբում կարծիք հայտնեց, որ Իրանը Ռուսաստանին կապող երկաթուղին, որն անցնելու է Հայաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի տարածքներով, «չափազանց լավ նախագիծ» է, որը միայն օգուտ կբերի այդ գծի վրա գտնվող երկրներին, այդ թվում` Հայաստանին:

«Մենք հասկացանք, որ Իրանի բոլոր քաղաքական-պետական գործիչները երբեք էլ Միացյալ Նահանգներին չեն համարել ընկեր: Առավել եւս՝ ԱՄՆ-ի կողմից հնչում է պատժամիջոցները վերականգնելու հարցը: Իրանը կարող էր ավելի զուսպ քաղաքականություն տանել այն պարագայում, երբ պատժամիջոցները որպես այդպիսին չկային: Ինչ վերաբերում է ատոմային երկիր լինելուն, այո, կարող է հենց այդպիսի նպատակ է հետապնդում, այս ուղղագիծը պետք է աշխատի, այլընտրանք չկա»:

Մանրամասները` տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից` Վազգեն Սաֆարյանը, որը «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահն է, ասաց, որ այս երկաթգիծը ԵԱՏՄ-ին մերձենալու քայլ է, որն իր օգուտները կբերի նաեւ Մեղրիում բացվող ազատ տնտեսական գոտուն:

Պարոն Սաֆարյանը նաեւ մի քանի երկաթուղային նախագծեր թվարկեց, որից մեկը` Վանաձոր-Ֆիալետովոն է, որոնք այդպես էլ թղթի վրա են մնացել, սակայն ծով դուրս գալու լավագույն տարբերակներից են: Ըստ նրա, այն կառուցվելու դեպքում 100-150 կիլոմետրով ճանապարհը կկրճատվի, բացի այդ, բեռնափոխադրման արժեքը մի քանի անգամ կնվազեցնի:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե կառավարությունը արդեն քանի ամիս է շրջանառության մեջ է դրել Լարսին այլընտրանք ճանապարհի հարցը, արդյո՞ք այս երկաթուղու մասին էր խոսքը, պարոն Բոստանջյանը պատասխանեց` ես կարծում եմ, հենց այս ճանապարհի մասին էր խոսքը:
«Իսկապես օրախնդիր է դարձել նաեւ Ռուսաստանի համար դա ունենալու: Ոչ թե Հայաստանին շատ սիրում են դրա համար, չէ, պարզապես դա օրակարգային է դարձել»:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք