Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոտուրիզմի փառատոնի մասնակիցները «գանձեր կորոնեն»

Ապրիլ 21,2017 15:55

Վայոց ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում հուլիսի 8-9-ն կկայանա Էկոտուրիզմի փառատոն, որն արդեն 2-րդ անգամ է անցկացվելու:

Այսօր «Նոյյան տապան» ակումբում փառատոնի կազմակերպիչներից

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հռիփսիմե Աթոյանն ասաց, որ այս փառատոնի նպատակն է խթանել էկոզբոսաշրջության զարգացումը գյուղական համայնքներում, նաեւ հնարավորություն տալ գյուղացիներին իրենց բնակավայրերում գյուղմթերքի վաճառքից որոշակի եկամուտներ ստանալ:

Փառատոնի ընթացքում կլինի գյուղարտադրանքի ցուցահանդես, էկոերթուղիներով քայլարշավներ, թռչնադիտարկումներ, երեկոյան ժամերին աստղադիտումներ, համերգ խարույկի շուրջ, թեյախմության արարողություն, հուլիսի 9-ին էլ կազմակերպվելու է նաեւ «Գանձերի որոնում» խաղը: Այս խաղը, ինչպես ասաց Հռիփսիմե Աթոյանը, այս տարվա փառատոնի նորությունն է:

Աթոյանը վստահեցրեց, որ «Գանձերի որոնում» խաղին մասնակցող մինչեւ 35 տարեկան 50 մասնակիցների համար փառատոնի կազմակերպիչները կապահովեն անվճար տեղափոխում եւ գիշերակաց:

Ասուլիսի մասնակից եւ փառատոնի կազմակերպիչներից «Ձեղնահարկ» քուեսթ ակումբի ներկայացուցիչ Մանե Պապյանն էլ ասաց, որ քուեսթը նորություն է Հայաստանում եւ մեծ պահանջարկ ունի: Պապյանի ներկայացմամբ՝ նշված խաղը

թիմային է, թիմերը մեկ հուշումից մյուսն անցնելով, տրամաբանական եւ ինտելեկտուալ խնդիրների լուծմամբ պետք է հասնեն գանձերին:

Բանախոսները վստահեցրին՝ հաղթող թիմը պարգեւատրվելու է, իսկ թե ինչ է լինելու պարգեւը, ասացին՝ անակնակալ է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930