Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել թիվ 34 երթուղայինը. կան տուժածներ

Ապրիլ 21,2017 18:33

Ապրիլի 21-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեմ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի 34 VO 380 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Ս.) և թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի 1355Տ (վարորդ՝ 1956 թ. ծնված Օ. Հ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով թիվ 34 երթուղուն պատկանող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1967 թ. ծնված Կ.Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930