Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ` զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան գործով. մեկ անձ ձերբակալվել է

Ապրիլ 22,2017 15:44

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է։

Պայմանագրային զինծառայող, 1986թ. ծնված Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25֊ի սահմաններում, Վայոց ձորի տարածքում տեղի ունեցած դաշտային պարապմունքների ժամանակ։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնի վարույթում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել դեպքի վայրում գտնվող անձանց շրջանակը, հարցաքննվել ծառայակիցները։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ  մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ժամանակ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտն իրեն ամրակցված «ԱԿՄՍ» ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները,  այն է՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ առկա է, թե՝ ոչ, կրակել է, որի հետևանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը։

Կրտսեր սերժանտը ձերբակալվել է։

Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ: Շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930