Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Իջեւան քաղաքը կանաչապատվել, ծաղկապատվել է (Ֆոտոշարք)

Ապրիլ 22,2017 17:03

Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը քաղաքում գարնանային կանաչապատման եւ ծառատնկման աշխատանքներ է կատարել: Շուրջ 250 բարդի ծառեր են տնկվել քաղաքի Մետաղագործների, Երեւանյան, Ազատամարտիկների, Արցախյան փողոցներում, 150 ուռենի՝ Ուսանողական փողոցում եւ Իջեւանի բժշկական կենտրոնի հարակից տարածքում: Մետաղագործների փողոցը նախկինում ասֆալտապատվել է, մայթերը՝սալիկապատվել, տնկված բարդիները ավելի գեղեցիկ են դարձնում փողոցը: Շուրջ 4000 վարդեր, 100 հատ ծաղկող թփեր են տնկվել քաղաքի Երեւանյան եւ Անկախության փողոցների մայթերի երկայնքով:

Իջեւանի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում տեղադրվել են տարբեր տեսակի թփեր եւ ծաղիկներ:

2015թ.-ի գարնանը Իջեւանի փողոցների երկայնքով տնկված վարդի թփերի մի մասը քաղաքի բնակիչները գողացել էին եւ դրանք տեղադրել իրենց առանձնատների բակերում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ այս տարի քաղաքապետարանը այն իջեւանցիներին, ովքեր վարդի թփի պահանջ են ներկայացրել, անվճար վարդի թփեր է տվել:

Քաղաքապետին հարցրինք, թե նորատունկ ծառերը, թփերն ու ծաղիկները Իջեւանում թափառող անասունների կողմից չե՞ն տուժի: Վ. Ղալումյանն ասաց, որ այժմ քաղաքի կանաչ տարածությունների նկատմամբ պատշաճ հսկողություն է իրականացվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930