Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրութիւններ. թեհրանահայ առաջադրւած երեք թեկնածուների արժանաւորութիւնը հաստատւեց

Ապրիլ 22,2017 22:44

«Փոքրամասնութիւնների» թեկնածուների կողքին մրցակցելու է նաեւ զրադաշտական համայնքի միակ թեկնածուն

«ԱԼԻՔ» օրաթերթ, Թեհրան – Իրանում կայանալիք տեղական ինքնակառավարման խորհրդի ըենտրութիւններին առաջադրւած  թեհրանահայ թեկանծուներից պարզեցինք, որ արդէն իսկ փաստացիօրէն հաստաւել է կրոնական փոքրամասնութիւններ համարւող  թեկնածուների արժանաւորութիւնը: Այս մասին են վկայում դոկտոր Անդրանիկ Սիմոնեանի, Արմէն Նազարեանի, եւ Արա Շահվերդեանի կատարած հաստատումները:

Տեղեկացանք նաեւ, որ  թեհրանահայ թեկնածուների կողքին առաջադրւել է եւս մէկ  (կրօնական փոքրամասնութեան) թեկնածու՝  Բաբաք Շահրիարին, Զրադաշտական համայնքի կողմից:

Այսպիսով նշւած չուրս  թեկնածուների  հաստատւած արժանաւորութեամբ վերջ տրւեց  ԶԼՄ-ների շաբաթավերջի լրահոսում տեղ գտած ստրեսային վիճակին:

Նշենք, որ Իրանի հինգերորդ տեղական ինքնակառավարման խորհուրդների ընտրութիւնները տեղի կունենան մայիսի 19-ին՝  (29 օրդիբեհեշտ) կայանալիք 12-րդ նախագահական ընտրութիւնների հետ միաժամանակ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930