Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը ընդունել է ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների

Ապրիլ 23,2017 11:03

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 22-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիկոլա Տավիտյանի ուղեկցությամբ՝ «Եվրոպան հանուն Արցախի» սեմինար-ծրագրի շրջանակներում։

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է եվրոպական երկրներում հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում ու այդ ներուժի ճիշտ օգտագործումը համաեվրոպական տարածքում՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նպատակով:

«Մենք պետք է ծրագրենք մեր համատեղ քայլերը, ճիշտ աշխատանքի բաժանում կատարենք և եվրոպացիներին ընկալելի տեղեկատվություն ներկայացնենք արցախյան իրողությունների մասին: Այս գործում բոլորս անելիք ունենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Հանդիպման մասնակիցները ևս պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցել Արցախի պետական և հասարակական կառույցների հետ՝ իրենց երկրներում Արցախն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

Այնուհետև, պատասխանելով հյուրերի հարցերին՝ Աշոտ Ղուլյանը անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, տարածաշրջանային զարգացումներին ներգրավվածությանը և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպմանը մասնակցել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:

Արցախի Հանրապետության

Ազգային ժողովի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930