Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից եւ լիֆտերից ելք կա» (Տեսանյութ)

Ապրիլ 23,2017 16:08

Այսօր Աջափնյակ համայնքի բակերում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ Երեւանի ավագանու դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի արձանագրած արդյունքով Հայաստանում տեղից շարժվել է դրական փոփոխությունների գործընթացը: Ապա Փաշինյանը վստահեցրեց, որ եթե երեւանցիներն ընտրեն «Ելքին», Հայաստանում կփոխվի սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական իրավիճակը:

«Գլուխներդ բարձր ու դուխով գնացեք ընտրեք «Ելք» դաշինքին, չհուսահատվեք, որովհետեւ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից եւ մահվան լիֆտերից ելք կա»-ասաց Փաշինյանը:

Աջափնյակից ընտրված այս դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ ասաց, որ ցանկանում են Երեւանի քաղաքապետարանն ազատագրել ՀՀԿ-ից. «Որպեսզի երեւանցիները աշխատանքի գնալիս կես ժամ չսպասեն կանգառներում, հետո շախմատի ձիու պես՝ կռացած գազելներում, այլ  երթեւեկեն նորմալ տրանսպորտով, որպեսզի Աջափնյակում լինի մետրո, որպեսզի բյուջեն անիմաստ չծախսեն եւ ամեն տարի ասֆալտ չփռեն»:

Ավագանու դաշինքի թեկնածուներից մեկն էլ՝ Վիկտոր Ենգիբարյանն իր ելույթում անդրադարձավ վերելակներին, շենքերի շքամուտքերի խնդիրներին, նկատելով՝ «Երեւանցին չպետք է հանդուրժի առնետներով լցված շքամուտքեր: Երբ անձրեւից հետո Երեւանը նմանվում է Վենետիկին, այն իմաստով, որ ամբողջ քաղաքով հոսում են ջրեր, դա ոչ թե մեր ճակատագիրն է, այլ վատ կառավարման արդյունք: Ընտրեք նորմալ ուժ, ձեր ձայնը տվեք Ելք դաշինքին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930