Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ըմբիշներն ու ընդդիմադիր գործիչը Նյու-Յորքում բողոքի ցույցի էին մասնակցում (ֆոտոշարք)

Ապրիլ 24,2017 00:14

«Նյու Յորքի կենտրոնը՝ Թայմզ Սքուերը ողողված է Հայաստանի և Արցախի դրոշներով։ Մեկնարկել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները»,- գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Ըստ նրա հրապարակած լուսանկարների՝ ցույցի մասնակիցներից են Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը, որն արծաթ նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերում, Խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում ադրբեջանցի մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանը եւ հայ մարտարվեստի վարպետ, Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ընդհանուր մենամարտերի և գրապլինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:

Ցույցին մասնակցում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը, որն այժմ սովորում է ԱՄՆ-ում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930