Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում ոստիկանները թույլ չեն տվել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել

Ապրիլ 24,2017 16:42

Ստամբուլում թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել, որ Փանգալթը մետրոյի հարակից տարածքում «Առերեսվիր ցեղասպանության հետ» խորագրով հիշատակի միջոցառում անցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Թուրքալեզու «Alevinet» կայքը հայտնում է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ներկայացուցիչները բանակցություններ են վարել ոստիկանության հետ միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, բայց ապարդյուն:

Նրանց տեղեկացրել են, որ «վերևից ստացած հրահանգով չեն կարող թույլ տալ հիշատակի միջոցառում անցկացնել»: Այնուհետև հավաքվածները «Մի մոռացիր», «Թույլ մի տուր, որ մոռացվի», «Ցեղասպանությունը չի ավարտվել, քանի դեռ առերեսում չի եղել» գրություններով պաստառներ են ծածանել և ուղևորվել դեպի ԺԴԿ կուսակցության շենք, որտեղ էլ անցկացվել է միջոցառումը:

Ելույթ է ունեցել ԺԴԿ Շիշլի համայնքի կառույցի անդամ Մելիս Թաթանը, որը նշել է, որ ցեղասպանությունը 1915 թվականին չի ավարտվել. «Նրանք, ովքեր թուրք և սուննի մահմեդական չեն եղել, կամ ատելության հողի վրա ոչնչացվել են, կամ աքսորվել»:

Ցեղասպանությունը շարունակվում է Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի և Մարիցա Քյուչուքի սպանություններով, դրանց իրական պատասխանատուներին չդատելով և իրականությունը քողարկելով»:

Ելույթ է ունեցել նաև հայկական «Նոր Զարթոնք» նախաձառնության խոսնակ Նորայր Օլգարը: Նա նշել է, որ հայերից հետո ցեղասպանությունը շարունակվել է քրդաբնակ նահանգներում: Օլգարը պատմության հետ առերեսվելու կոչ է արել՝ նշելով. «Որպեսզի մարդիկ կրկին չտեղահանվեն, պետությանը կոչ ենք անում 102 տարի անց գոնե առերեսվել անցյալի իրողությանը: Առանց առերեսման չի լինի խաղաղություն: Ցեղասպանությունից տուժածներն ամեն տեղ են»:

Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930