Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստում» ֆիլմում երգում է «Հովեր» երգչախմբի սեպտետը

Ապրիլ 24,2017 19:45

«Մոսկվա» կինոթատրոնում ապրիլի 24-ին կայացավ  Հայոց ցեղասպանության մասին պատմող  Քըրք Քըրքորյանի Survival Pictures-ի և օսկարակիր կինոռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստում» ֆիլմի փակ  ցուցադրությունը` հայերեն կրկնօրինակմամբ:

Գլխավոր դերերում նկարահանվել են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը: Ֆիլմի երաժշտության հեղինակը  «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն է: Հոլիվուդյան ֆիլմում հնչում է Կոմիտասի պատարագից մի հատված` «Հովեր» պետական կամերային երգչախմբի սեպտետի կատարմամբ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Հովերի» գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, առաջարկը հաճելի էր եւ պարտավորեցնող:

«Մեզ առաջարկեցին կատարել Կոմիտասի Պատարագից մի հատված,  Լիպարիտ Ավետիսյանին առաջարկվեց  «Գոհանամքի» հատվածը: Մենք  սիրով համաձայնեցինք ու արագ ձայնագրեցինք: Կարծում եմ, որ ֆիլմում  դա հետաքրքիր, հայեցի եւ խորքային նշանակություն ունի»,-նշեց տիկին Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ֆիլմի վերաբերյալ` իբրեւ հանդիսատես իր  տպավորությանը, խմբավարն ասաց. «Սա աննախադեպ մի բան է, այսպիսի մասսայական տեսարաններով, դարաշրջանի իրական պատկերումներով ֆիլմերի սովոր չենք… Պատմական ընթացքը հարեւանցիորեն, անձնական պատմությանը կից ընթացող պատմումը շատ տեղին է եւ ճիշտ է արված: Տպավորված եմ հատկապես գլխավոր դերակատարի խաղով, որ չլինելով հայ` այդքան նրբորեն զգացել է, վերապրել է իր կերպարը: Կարծում եմ, որ  ֆիլմը սպասված է եւ մեծ իրադարձություն է բոլորիս համար: Ուրախ եմ, որ «Հովեր»  կամերային երգչախմբի սեպտետն իր մասնակցությունն ունեցավ այս ֆիլմում եւս, որովհետեւ սա առաջին համագործակցությունը չէր, «Արտույտների ագարակում», «Նամուսում», «Արարատ» եւ «Թեւանիկ»  ֆիլմերում եւս աշխատել ենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Խոստում» ֆիլմի մասին` ավելի ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930