Սերգեյ Չիլինգարյան. «Էն վերեւները մի քիչ շատ են թույլ». (Տեսանյութ)

Սերգեյ Չիլինգարյան. «Էն վերեւները մի քիչ շատ են թույլ». (Տեսանյութ)

Ազատամարտիկ, Ղարաբաղի պատերազմի վետերանների միության Տավուշի կառույցի ղեկավար Սեյրան Չիլինգարյանը կարծում է, որ մեր անցյալից մենք դասեր քաղել ենք. «Բայց էն վերեւները մի քիչ շատ են թույլ»:

Միության անդամներն, ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում էին` հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Պառակտմամբ բաներ են երեւում, որը որ չի կարելի: Մեզ միասնությունը կփրկի: Եթե էսօր մենք հիսուն հազարով միասնական լինեք`աշխարհը կտիրենք: ԻԳԻԼ-ը 30 հազարով սաղ աշխարհին ուզում ա տիրի, բայց մենք չկանք, էդ 50 հազարը մեր միջից չենք կարում հանենք»,- Aravot.am-ի հետ զրույցում Սեյրան Չիլինգարյանը: Դիտարկմանը, որ իր ասած վերեւներում էլ են միասնությունից խոսում, ինչո՞ւ չի կայանում մեր միասնականությունը, ազատամարտիկը պատասխանեց, որ չի կարող «շատ խորանալ», բայց փաստ է, որ մենք չենք միավորվում: Դրանում նա ղեկավարության մեղքն էլ է տեսնում. «Ղեկավարության մեղքն էլ կա, մուտիլովչիկներինն էլ, թուրքանմաններին էլ, ռուսանմաններինն էլ, եվրաուզողներինն էլ, թուրքասերներինն էլ, ամերիկասերներինն էլ»:

Թուրքերի հետ մեր հարաբերություններն էլ, ըստ նրա, պետք է հարթենք, բայց հանդես գանք ոչ թե պարտվողի, այլ պարտադրողի դիրքերից:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք