Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնագծում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. «Ռազմինֆո»

Ապրիլ 24,2017 22:03

Ապրիլի 23-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի (Մարտակերտի դիմաց) զորամասերից մեկի զինծառայող Էլսևեր Իբաևը (Elsevər İbayev):

Այս մասին ապրիլի 24-ին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV կայքը:

Զինծառայողն Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանի Խելֆելի գյուղից էր: Ըստ լրատվամիջոցի՝ Խելֆելի գյուղի գյուղապետ Ալիշ Ալիևը հայտնել է, որ զինծառայողը սպանվել է ապրիլի 23-ին, հուղարկավորվել է այսօր՝ ապրիլի 24-ին: Գյուղապետը նշել է, որ պարզ չէ, թե ինչի արդյունքում է սպանվել զինծառայողը:

Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը ծնվել է 1997-ին, և այս տարվա հուլիսի մեկին վերջանալու էր նրա պարտադիր զինվորական ծառայությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմինֆո»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930