Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Վիգեն Սարգսյանն ասել է, բայց դա դարերից է գալիս». (Տեսանյութ)

Ապրիլ 24,2017 22:15

Ղարաբաղի պատերազմի վետերանների միության անդամներն անընդհատ այցելում են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների ծնողներին: Բարոյական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի նրանք չընկճվեն, իրենց միայնակ չզգան: Օրինակ, վաղը չէ մյուս օրն այցելելու են Քյարամ Սլոյանի ծնողներին: Դա կլինի վեցերորդ այցելությունը:

Այդ մասին, այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց միության համակարգողի տեղակալ Վրեժ Եղիազարյանը: «Առաջին այցելության ժամանակ շատ ծանր էր`եւ մեզ համար, եւ իրենց: Այցելությունից-այցելություն արդեն կարգավորվում է այդ մարդկանց բարոյահոգեբանական վիճակը: Կամաց-կամաց համակերպվում են իրականության հետ»,-ասաց մեր զրուցակիցը: Միության անդամները պարբերաբար այցելում են նաեւ Վազգեն Սարգսյանի եւ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտների կուրսանտներին: Ասում է`մտերմացել ենք:

«Պատերազմի վտանգը միշտ էլ կա, ամեն րոպե մենք այդ վտանգը պիտի գիտակցենք»,- ասում է մեր զրուցակիցը: Նա կարծում է, որ անցյալ տարվա ապրիլյան պատերազմից հետո դասեր քաղվել են: Փաստում է, որ սահմանները վերազինվել են:

Երեք օր մարզահամերգային համալիրում զինատեսակների ցուցադրություն էր, ազատամարտիկը դրան դրական է վերաբերվում. «Սա ազգ-բանակ միասնությունն է ու դա դարերից է գալիս»: Դիտարկմանը, որ նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած ազգ-բանակ գաղափարախոսությունը միանշանակ չընկալվեց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Վիգեն Սարգսյանն ասել ա ազգ-բանակի մասին, բայց դա դարերից եկած ա: Եթե 1988-ին մենք ոտքի չկանգնեինք, ապրիլյան պատերազմի չկանգնեինք…Մեր երկիրն ու անկախությունը պահելու համար մենք պետք է միասնություն ունենանք»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930