Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Այլ երկրներում արգելում են դասախոսի եւ ուսանողի սեռական հարաբերությունները, սա հենց այնպե՞ս է». Զուրաբյանի փաստարկը՝ ՍԴ-ում

Ապրիլ 25,2017 11:29

Այսօր Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունն էր:

Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ ՀՀ-ում անընդհատ ընտրությունները կեղծվում են եւ ՍԴ-ն միշտ ընդդիմության դիմումները քննելով՝ ասում է, թե ներկայացված ապացույցները ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չեն ունեցել:

Իսկ թե ինչ է կատարվել 2017-ի ապրիլի 2-ի ընթացքում, ըստ Զուրաբյանի, այն, ինչ տեղի է ունեցել, այլ կերպ անվանել, քան պետականորեն կազմակերպված ժողովրդի կամքի մերժում հնարավոր չէ: Իշխանությունը, օգտագործելով իր լծակները, դպրոցները, մանկապարտեզներ, հիվանդանոցները, համատիրությունները, մարզպետարանները, կօգտագործելով բանակը, ոստիկանությունը, կրիմինալը՝ ստեղծվել է ընտրությունները կեղծելու համակարգ. «Ընտրողներին համատարած բաժանվել է ընտրակաշառք, որի չափը կազմել է 10 հազար դրամ, թեեւ կան տեղեր,մ որտեղ ընտրակաշառքի չափը տարբերվել է»:

Նա նաեւ ասաց, որ ժամը 7-ից ինտերնետային հեռարձակումը խափանվել է, մեկ օր առաջ ստուգել էին, լավ էլ աշխատում էր:

Անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի՝ 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց. «Տնօրեններն ընդունել են ձայնագրություններում այն փաստը, որ աշակերտների ծնողներին ցուցակագրում են ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար: ՀՀԿ շտաբի անդամ ներկայացած զանգողին նման տեղեկություններ զեկուցելու պատրաստակամությունը եւ այդ տեղեկությունները մարզպետարաններին եւ ՏԻՄ-երին փոխանցելու մասին խոստովանությունները, որոնք համատարած են այդ ձայնագրություններում, ապացուցում են,որ այդ ամենը նրանք արել են ՀՀԿ-ի հանձնարարությամբ, ընդ որում՝ ՀՀԿ-ն ընտրողների վրա ճնշելու համար օգտագործել է պետական իշխանության մարմինները»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ եւ ԿԸՀ-ն եւ դատախազությունը ուղղակի պարտակել են հանցագործությունը եւ թողել այն առանց որեւէ իրավական հետեւանքների: Ակնհայտ է, որ դպրոցների տնօրենների գործողությունները ՔրՕրի 149 հոդվածի հատկանիշներին են համապատասխանում. «Ի՞նչ է նշանակում, որ հանրային դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը քարոզում է, համոզում է իր աշակերտի սանի ծնողին, որ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Սա ի՞նչ է նշանակում թող գնա քարոզի իր բարեկամին, հարեւաններին, շրջապատին, երբ դու քարոզում ես քո աշակերտի ծնողին, դա նշանակում է, որ դու չարաշահում ես քո պաշտոնական դիրքը: Կներեք, ԱՄՆ-ում եւ շատ այլ երկիրներում անգամ դասախոսների եւ ուսանողների միջեւ արգելված են սեռական հարաբերությունները, որովհետեւ ենթադրվում է, որ նման հարաբերությունների հասնելու համար դասախոսները կարող են օգտագործել այն հեղինակային դիրքը, որ իրենք ունեն: Սա հենց այնպե՞ս է արվում, ոչ: Արդեն միայն փաստը, որ դպրոցի տնօրենը աշակերտի ծնողին քարոզում է ՀՀԿ-ի օգտին քվեարկել, դա արդեն կոպտագույն խախտում է: Սակայն դատախազությունը քրգործ չի հարուցում, չի ներգրավում տնօրենին՝ որպես կասկածյալ, իսկ ծնողներին՝ որպես վկա: Օրենքի երկրում նման դատախազը պետք է դատվեր ակնհայտ անարդար իրավական ակտ ընդունելու համար: Օրենքի երկրում ԿԸՀ-ն պետք է բավարարեր ՕՐՕ եւ Ելք դաշինքների դիմումները՝ ՀՀԿ-ի ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին հայցը վարչական դատարան ուղարկելու վերաբերյալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930