Լրահոս
Օրվա լրահոսը

1%-ոց վերելք՝ աճի տեմպերի առումով. «Ժամանակ»

Ապրիլ 25,2017 12:12

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն անցյալ շաբաթավերջին հրապարակել է 2017թ. առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ ցուցանիշները: Համաձայն դրանց՝ 2017թ. հունվար-մարտ միջակայքում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.6% (զարգացման միտումների ամբողջական պատկերն ունենալու՝ զուգահեռաբար ներկայացնենք նաև 2016թ. նույն ժամանակամիջոցում նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված համապատասխան ցուցանիշները): 2016թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6%:

Փաստորեն, Հայաստանի տնտեսությունը այս տարվա առաջին եռամսյակում նախորդի համեմատությամբ՝ աճի տեմպերի առումով արձանագրել է 1%-ոց վերելք. 5.6%-ոց աճ 2016թ.-ին, 6.6%-ոց աճ` 2017թ:

Կարելի է ասել, որ աճը ապահովվել է առաջին հերթին արդյունաբերության հաշվին, քանի որ տնեսությունն այս ոլորտում զարգացման առաջանցիկ տեմպեր է գրանցել. արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է ավելի քան 16%: Փաստենք, որ 2016թ. համապատասխան ժամանակամիջոցում էլ արդյունաբերության աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել էր 9%: Փաստորեն, այս ոլորտում տնտեսությունը զարգացման տեմպերի առումով արձանագրել է 7%-ոց աճ: Անտեղի չէ նշելը, որ վերջին երկու-երեք տարիներին անընդմեջ աճի նման բարձր տեմպերի պահպանումը խոսում է ավելի վաղ այս ոլորտում իրականացված լուրջ ձեռնարկումների, դրված լավ հիմքերի մասին: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի առումով ունեցել ենք 1.5%-ոց անկում, մինչդեռ, 2016թ.-ին այս փուլում ոլորտի աճը կազմել է 3.3%:

 Նարեկ Խաչատրյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930