Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիփփի. իմ կյանքում եղել են փոփոխություններ դեպի լավը. «Ժողովուրդ»

Ապրիլ 25,2017 13:06

Երգչուհի, դերասանուհի Ռիփփին, որը հանրությանը առավել հայտնի է «Կարգին սերիալ», «Դոմինո» սիթքոմներից, մի որոշ ժամանակ բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում եւ այնտեղ էր իրականացնում իր գործունեությունը։ Վերջին շրջանում, սակայն, նա հայրենիքում է, հեռուստադիտողները հնարավորություն ունեն նրան տեսնելու էկրաններին։ Ավելին՝ Ռիփփին «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մտադիր է առաջիկայում հանդիսատեսի դատին հանձնել տեսահոլովակներ։

– Ոմանք համարում են, որ Դուք մեկն եք, ով անընդհատ հայտնվում է բուռն իրադարձությունների կենտրոնում, ձգտում է ամեն կերպ ուշադրություն գրավել։

– Ես երբեք միտումնավոր կերպով ինձ վրա ուշադրություն բեւեռելու կարիք չեմ ունեցել։ Միգուցե հայտնվում եմ մարդկանց ուշադրության կենտրոնում, բայց դա հատուկ չեմ անում։

– Այնպիսի տպավորություն է, որ վերջին տարիներին ավելի հանդարտ, հանգիստ հոգեվիճակում եք, ավելի կշռադատված կյանքով եք ապրում։

– Իհարկե, իմ կյանքում եղել են փոփոխություններ դեպի լավը, եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Բայց պետք է ասեմ, որ դրան զուգահեռ իմ գործունեությունն ավելի բուռն եւ ակտիվ է դարձել։ Կարծում եմ՝ առաջիկայում երկրպագուներիս գոհացնելու մի շարք առիթներ կունենամ։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930