Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՊԿ-ն ահազանգում է. Լրագրողական գործունեությունը սահմանափակվո՞ւմ է

Ապրիլ 25,2017 13:45

2017թ. սկզբին շրջանառության մեջ դրվեց ՀՀ արդարադատության նախարարության մշակած տեղեկատվության ազատության մասին նոր օրենքի նախագիծը: Դա փորձ էր արդիականացնելու 2003թ.-ից գործող համանուն օրենքը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ այլ լրագրողական կազմակերպություններ, սակայն, լուրջ առաջարկություններ եւ առարկություններ ունեն առաջարկվող նախագծի վերաբերյալ:

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց առաջարկություններն ու առարկությունները գրավոր տեսքով ուղարկելու են նախարարություն:

ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրության եւս մեկ փոփոխություն է լրագրողական կազմակերպությունների մոտ մտահոգությունների լուրջ տեղիք տվել. ս.թ. հունվարի 9-ից ուժը կորցրած է ճանաչվել անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի առաջին հոդվածի 3-րդ մասը: Ըստ այդմ՝ անձնական տվյալներ մշակելը չի ենթարկվում սահմանափակումների, եթե դա իրականացվում է բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով: Նշված օրենքի փոփոխությամբ այդ սահմանափակումները տարածվում են նաեւ ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների վրա: Սա՝ ըստ Աշոտ Մելիքյանի, ստեղծագործական աշխատանքի գործընթացում լուրջ բարդություններ կարող է հարուցել:

Բանախոսն ահազանգում է, որ 2018-ի առաջին եռամսյակում կրկին չլուծված է մնացել ՀՀ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների խնդիրը: Ըստ Աշոտ Մելիքյանի՝ ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության պատճառով թվային այս դարաշրջանում դրանք շարունակում են գործել անալոգային ռեժիմով ե,ւ բնականաբար, հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930