Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարը Եվրամիության պաշտոնյաներին ներկայացրել է արցախյան հակամարտության կողմերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները

Ապրիլ 25,2017 13:51

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

ՀՀ պաշտպանության նախարարը Եվրամիության պաշտոնյաներին ներկայացրել է արցախյան հակամարտության կողմերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, ներկայում տիրող իրավիճակը: Որպես հակամարտության կարգավորման բանակցությունների արդյունավետության կարևոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է իրավիճակը սրող և նախահարձակ կողմին միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրամիության կողմից հասցեական դատապարտման միջոցով սթափեցնելու, ինչպես նաև առաջնագծում իրավիճակի դիտարկման, միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների և այլ լուծումների միջոցով փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Հերբերթ Զալբերն իր հերթին նշել է, որ Եվրամիությունն ընդունում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930