Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւտրականները կառավարությունից դուրս եկան ու ասացին` «Մի հատ բարձր ծափահարություն մեր կառավարությանը». (Տեսանյութ)

Ապրիլ 25,2017 16:04

Քիչ առաջ առեւտրականներից կազմված պատվիրակությունը, որը մեկ ժամից ավելի կառավարության պատասխանատուների հետ հանդիպման էր, դուրս եկավ:

«Ժողովուրդ ջան, մեզ շատ բարեհամբույր ընդունեցին, մեր դարդուցավը լսեցին, սեւով սպիտակի վրա անցկացրին: Խոստացան, որ չեն նեղացնի մինչեւ հանձնախումբ կկազմենք իրավաբաններից, տնտեսագետներից, բանիմաց մարդկանցից, իրենց առաջարկներ ներկայացնելու համար»,-բողոքի ցույցի մասնակիցներին ասաց Արմեն Ներսիսյանը, որն «Առինջ մոլ» տոնավաճառում տաղավար ունի եւ պատվիրակության կազմում էր:
Արմեն Ներսիսյանը հավաքվածներին հորդորեց հանգիստ գնալ իրենց գործին` վստահեցնելով, որ հարկային տեսուչները կլինեն տարածքում, բայց ոչ ոքի չեն նեղացնի` մինչեւ որ հարցը լուծում կստանա. «Բոլորին ասում ենք` հանգիստ խղճով գնացեք ձեր տները, մենք կկազմակերպենք իրավաբանների, տնտեսագետների հարցը եւ այդ ժամանակ մենք սիրուն ձեւի կներկայացնենք, պարոն Առաքելյանը հայտարարեց, որ ոչ ոքի չեն նեղացնելու մինչեւ հաճախորդի հետ միասին, օրենքի սահմաններում հարցը կարգավորվի»:

Հավաքվածները հետաքրքրվեցին, թե ի՞նչ են պահանջել կառավարությունից, ինչին ի պատասխան՝ Արմեն Ներսիսյանն ասաց, որ պահանջել են բոլոր հարկերը` մաքս, ԱԱՀ եւ այլն, առեւտրականները սահմանին վճարեն` մեկ պատուհան սկզբունքով:

«Հանգիստ գնացեք, զբաղվեք ձեր առեւտրով: Ասեմ, որ մինչեւ 2019 թվականի հունվարը շեմը 115 միլիոն է մնալու: Արդեն մենք իրենց հանգիստ չենք տա, իրենք էլ` մեզ: Բոլոր հարցերը կպարզեցվեն: Հանդիպելու ենք երեք օրվա մեջ, օրենքները գրագետ իրավաբանորեն գրված ներկայացնենք: Հիմի իրենք ուրիշների հետ պիտի հանդիպեն մեր գործով ու կստացվի մի հատ նորմալ լուծում»,-ասաց Արմեն Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Առինջ մոլ»,-ի, «Փեթակ»-ի, «Սուրմալու» եւ այլ տոնավաճառների առեւտրով զբաղվող քաղաքացիներ կառավարության առաջ բողոքի ցույց էին անում` պահանջելով նորանոր խնդիրներ չառաջացնել փոքր բիզնեսի համար: Նրանց խոսքերով՝ իրենք սահմանին բոլոր հարկերը վճարում են եւ հարկային տեսուչների ստուգումները անտեղի ու անհարկի են:

Aravot.am-ի հարցին, թե հարկայինը հայտարարում է, որ խոշորների ստվերը հայտնաբերելու համար են նման ստուգումները, Արմեն Ներսիսյանն ասաց, որ խոշորները արդեն սահմանին «ԱԱՀ էլ են մուծում` մնացած հարկերն էլ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930