Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Ընտրակաշառք վերցնողները թո՛ղ մեզ իզուր փողոցներում թափ չտան, թե բան չեք կարողանում փոխել

Ապրիլ 25,2017 21:55

«Ելք» դաշինքը ապրիլի 25-ին իր քարոզարշավն անցկացնում էր Նոր Նորք վարչական շրջանում: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի տղամարդ, որը բողոքում էր, թե Հայաստանի հանրապետական կուսակցությունը մինչև ընտրությունները արդեն իսկ ընտրվել էր: «Չեք կարողանալու»,- պնդում էր տղամարդը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ձեր հարևաններին ասեք, որ ընտրակաշառք չվերցնեն, չգնան քվեարկեն, կտեսնենք՝ կարողանում ենք, թե չենք կարողանում: Իզուր չգցեք ցուցակների վրա, ընտրակաշառք մի՛ վերցրեք, մի՛ քվեարկեք, տեսնեմ կարողանո՞ւմ ենք, թե՞ չենք կարողանում»:

Այնուհետև Փաշինյանը վերցրեց բարձրախոսը և բնակիչներին դիմեց. «Մենք ասում ենք պատասխանատու՝ «Ելք» դաշինքը պաշտպանել և պաշտպանելու է իր օգտին տված ամեն քվե: Ընտրակաշառք վերցնողները թո՛ղ մեզ իզուր փողոցներում թափ չտան, թե բան չեք կարողանում փոխել: Մի՛ վերցրեք ընտրակաշառք, ընտրակաշառքով մի՛ քվեարկեք, և դուք կտեսնեք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930