Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդի մասնակցությամբ կայացել է Եվրոպական երիտասարդական ֆորումի հավաքը

Ապրիլ 26,2017 14:41

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում օրերս անցկացվել է Եվրոպական երիտասարդական ֆորումի (YFJ) անդամների խորհրդի հավաքը, որին մասնակցել են տարբեր երկրներից շուրջ 100 երիտասարդներ: Հավաքին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը(ՀԵԱԽ) ներկայացրել է ՀԵԱԽ գլխավոր քարտուղար Լիլիթ Բեգլարյանը:

Հավաքի մեկնարկային օրվա ընթացքում աշխատանքային օրակարգի հաստատումից հետո Եվրոպական երիտասարդական ֆորումի նախագահի կողմից զեկույց է ներկայացվել, որը վերաբերել է կայուն զարգացման հիմնախնդիրներին, երիտասարդական քաղաքականությանը, երիտասարդների իրավունքներին և նրանց շրջանում գործազրկության խնդրին, ինչպես նաև հանդուրժողականության ինստիտուտին:

Հաջորդիվ ներկայացվել է YFJ ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը: Հիշեցնենք, որ 2016թ.-ին ՀԵԱԽ գլխավոր քարտուղարն ընտրվել է այս հանձնաժողովի անդամ:

Հավաքի շրջանակներում ընտրվել է YFJ նոր գլխավոր քարտուղար, որին հաջորդել է Եվրոպայի խորհրդի երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհրդի նոր կազմի ընտրությունը:

Նշենք, որ YFJ այս հավաքի ընթացքում Լեհաստանի երիտասարդության ազգային խորհուրդը դարձել է YFJ աֆիլացված անդամ, իսկ Հունգարիայի երիտասարդության ազգային խորհուրդը՝ լիիրավ անդամ:

 

Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930