Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյանը` ուսուցիչներին մեդիագրագետ դարձնելու մասին

Ապրիլ 26,2017 16:57

Վերջերս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի եւ ԿԳ նախարարության միջեւ հուշագիր ստորագրվեց` հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության կարեւորման եւ տարածման ուղղությամբ համագործակցության մասին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հուշագրին, հայտնեց. «Այն իրականում մի փուլի ավարտ է ու մեկ այլ` նոր փուլի սկիզբ, որովհետեւ այս հուշագրով չէ, որ պետք է սկսենք մեդիագրագիտության հետ կապված գործունեությունը: Երկար տարիներ դրանով զբաղվել ենք, փորձել ենք նաեւ ԿԳ նախարարության հետ համագործակցել, ու  այդ համագործակցությունը շատ դրական է եղել մասնավորապես Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների հետ: Նրանք շատ են օգնել մեզ, որպեսզի մեթոդաբանությունը, որ դրված է մեր ստեղծած Մեդիագրագիտության ձեռնարկի  եւ դասավանդման հիմքում, մոտեցվի դպրոցին եւ ուսուցչին:

Հուշագիրն ինչ-որ առումով մեր աշխատանքի ընդունումն է եւ մեդիագրագիտության կարեւորումը, մանավանդ այսօր առկա է հսկայակայան քանակով ոչ ճշտված տեղեկատվություն, ինտերնետային տարբեր կայքերի ազդեցություն երեխաների վրա: Այս ամենը բերում է նրան, որ մեդիագրագիտության կարեւորությունն ավելի ակնհայտ է դառնում»:

Հարցազրույցի մանրամասները` ապրիլի 27-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930