Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն դիմավորեց Իսպանիայի թագավորին. Ագրամունտի վերջին հանդիպումը (Տեսանյութ)

Ապրիլ 27,2017 13:47

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում վեհաժողովը հյուրընկալեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-րդին:

Տասնյակ երկրներից լրատվամիջոցներ այս պահին գտնվում են ԵԽԽՎ-ում, վեհաժողովի նստավայրում եռուզեռ է:

Այսօր վեհաժողով այցելեց նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը. երեկ ողջ օրը նա չէր երևացել ԵԽԽՎ շենքում: Նրա հրաժարականին պատգամավորները ժամ առ ժամ սպասում են: Մինչ թագավորի այցը Ագրամունտը շրջում էր նիստերի դահլիճի նախասրահում, փորձում պատվիրակների հետ որոշ մտքեր փոխանակել, սակայն առանձնապես ջերմ ընդունելության չէր արժանանում:

ԵԽԽՎ-ում քաղաքական խմբերում արդեն վստահություն են հայտնում, որ Իսպանիայի թագավորի այցից հետո` վաղը` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի վերջին օրը, Ագրամունտը հրաժարական կտա: Ըստ ԵԽԽՎ-ում շրջանառվող խոսակցությունների` նա քաղաքական խմբերի ղեկավարների հետ զրույցում համաձայնել է հրաժարական տալ, բայց միայն  Իսպանիայի թագավորին ընդունելուց հետո:

Նշենք նաև, որ Իսպանիայի թագավորի անվտանգության ծառայությունը թագավորի` ԵԽԽՎ-ի շենքի մուտք գործելուց հետո սկսեց ցուցումներ տալ լրագրողներին` հրավիրեց մեկ այլ կողմ, իսկ հարցեր տալն ընդհանրապես արգելված էր, քանի որ թույլ չէին տալիս մոտենալ թագավորին, միայն լուսանկարել ու տեսանկարել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930