Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի տարբերություն Տարոն Մարգարյանի՝ մենք վարչական լծակներով մարդկանց չենք բերում հանրահավաքների». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 27,2017 17:42

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումներն ավելի բազմամարդ են անցնում, քան՝ «Ելքինը»:

«Մերն ավելի բազմամարդ է, որովհետեւ եթե նկատել եք, մենք, ի տարբերություն Տարոն Մարգարյանի, վարչական լծակներով մարդկանց չենք բերում հանրահավաքների, հոգ ենք տանում, որ մարդիկ մնան իրենց տանը ու իրենց գործերով զբաղվելով՝ մասնակցեն նաեւ քարոզարշավին»,- այսօր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այդ պահին մի տարեց բնակիչ մոտեցավ պարոն Փաշինյանին ու հետաքրքրվեց՝ ոնց են պայքարելու անծանոթ մարդկանց բնակարաններում անօրինական գրանցված անձնավորությունների դեմ: Նա պատմեց, որ Ավան վարչական շրջանում միայնակ ապրող իր բարեկամներից մեկը երեկ աղբի վարձը վճարելիս պարզել է՝ ոմն Գեղամը իր տան վրա է գրանցված:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սեփականատերը կարող է դիմում գրել ու շատ արագ կհեռացնեն այդ անձնավորությանը իր բնակարանի գրանցումից: Նա նաեւ ասաց, որ խորհրդարանում այդ հարցը բարձրացնելուց հետո իրենց հաջողվեց այդ շարժը կասեցնել:

Քաղաքացին չհամաձայնեց, ասաց՝ չի կասեցվել. «Հարցը հաշվառումից հանելը չէ, հարցն այն է, որ այդպես հազարավոր անօրինական գրանցումներ կան, որոնք ձեզ համար վտանգ են, վաղը դրանք գնալու են ՀՀԿ-ի օգտին քվեարկեն»:

«Թող չքվեարկեն ՀՀԿ-ի օգտին»,- առարկեց Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ «Ելքի» վստահված անձինք շատ ուշադիր են աշխատելու տեղամասերում մայիսի 14-ին ավագանու ընտրությունների ժամանակ, նրանք մեկ առ մեկ ստուգելու են ընտրողների անձնագրերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930