Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում հիմնվեց արցախյան պատերազմում անհայտ կորածների պուրակ. (ֆոտոշարք)

Ապրիլ 27,2017 18:55

Ապրիլի 27-ի կեսօրին Իջեւան քաղաքի Ազատամարտիկների հրապարակում հանդիսավորությամբ բացվեց արցախյան պատերազմում անհայտ կորածների պուրակ:

Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին Տավուշի մարզից անհայտ կորել է 15 հոգի, որից 2-ը՝ամուսիններ: Պուրակը հիմնվել  է անհայտ կորածների հարազատների կողմից՝  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Հայկական Կարմիր խաչի  ընկերության եւ Իջեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին անհատ կորածների հարազատները:

Օրվա խորհրդի կապակցությամբ  ելույթ ունեցան Հայկական կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Վաչիկ Սարիբեկյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը  օրհնության խոսք ասաց, տերունական աղոթք հնչեցրեց:

Տավուշի մարզից անհայտ կորածների հարազատները  կտրեցին պուրակի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը:  Անհայտ կորածների հարազատները պուրակում եղեւնիներ տնկեցին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930