Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի քարոզարշավին բազմաթիվ դպրոցականներ կային. (Ֆոտոշարք)

Ապրիլ 27,2017 21:45

Գործող քաղաքապետ  ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ապրիլի 27-ին նախընտրական հանդիպում ունեցավ  Նոր Նորք համայնքում: Նրան ուղեկցում էին փոխքաղաքապետ  Վահե Նիկոյանը, ավագանու թեկնածուներ Նատալյա Լափաուրիին, Լևոն Իգիթյանը եւ մյուսները: Հանդիպման առաջին վայրը Նանսենի այգու հարեւանությամբ էր, ապա 143 դպրոցի մոտ:

Նատալյա Լափաուրիին ասաց, որ իրենք ուրիշների նման ելքեր չեն փնտրում, այլ խնդիրների լուծման բանալիներ են առաջարկում:

Վահե Նիկոյանն էլ նշեց, որ եկել են մասիվցիներին հաշվետու լինելու եւ նրանց վստահության քվեն հայցելու:

«Մենք արել ենք առավելագույնը Երեւանը եւ մասնավորապես Նոր Նորքը ավելի լավը դարձնելու համար» ,-ասաց նա:

Տարոն Մարգարյանը նշեց, որ իրենց  նոր ծրագիրը իրատեսական ծրագիր է, թիմը նախկին տարիներին աշխատել է «Ավելի լավ  Երեւան» ծրագրի վրա, սակայն, նրա ձեւակերպմամբ,  ինքը բնավ հակված չէ պնդելու, թե Երեւանը խնդիրներ չունի: Նա նշեց, որ դրանք լուծելու համար անհրաժեշտ է ժամանակ եւ համբերություն, խոստացավ լուծել հատկապես քաղաքային տրանսպորտի խնդիրը, ասաց, որ լինելու են էլեկտրոնային եւ միասնական համակարգով տոմսեր, փոխվելու է քաղաքի կառավարման համակարգը:

Տարոն Մարգարյանի քարոզարշավին նաեւ բազմաթիվ դպրոցահասակ երեխաներ կային` «Հանուն Երեւանի» շապիկներով, եկել էին նաեւ ծերեր ու փոքր երեխաներով կանայք: Մի տղամարդ խնդրեց, որ իր առողջական խնդիրները հոգան, ասաց, որ արյան ճնշում ունի, ոտքերն է ցավում: Բնակիչների մի խումբ էլ ցանկանում էր զուգարանի վերածված այգու խնդրի մասին բարձրաձայնել:

Թիմը նույն ելույթներն ունեցավ քարոզարշավի երկու «կետերում»` Նանսենի այգու, եւ դպրոցի մոտ:

Տարոն Մարգարյանը լուսանկարվեց ընտրողների հետ, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930