Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան հարսանիք Բալասանյանների ընտանիքում

Ապրիլ 27,2017 22:03

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ընտանիքով, բարեկամներով ու ընկերական շրջապատով մեկնել է Մոսկվա՝ կրտսեր որդու, Չինաստանում կրթված Խաչատուր Բալասանյանի հարսանիքն այնտեղ նշելու։ Դատելով  քաղաքապետի ազգակցականների ֆեյսբուքյան գրառումներից՝ Մոսկվա է մեկնել բավական մեծ պատվիրակություն։

Քաղաքապետն այնտեղ կմնա մոտ մեկ շաբաթ, քանի որ պատրաստվում է նաև հանդիպել մոսկվաբնակ մեծահարուստ գործարարների հետ՝ հորդորելով նրանց հետևել վարչապետ Կարեն Կարապետյանի օրինակին ու  ներդրումներ անել «Կումայրի» արգելոցում։

Նշենք նաև, որ Բալասանյանները Մոսկվա են մեկնել ոչ թե Գյումրիից՝ «Պոբեդայով», այլ Երևանից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930