Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Գերմանիայի դեսպան. «Տպավորված եմ ծաղկահավաքին հազարավոր մարդկանց մասնակցությամբ»

Ապրիլ 27,2017 22:40

Արդեն  7 տարի է` ապրիլի 24-ից մի քանի օր անց հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչները, դպրոցականները եւ ուսանողները, կամավորության սկզբունքով, «երկրորդ կյանք» են հաղորդում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներին:

«Ծաղկահավաք» միջոցառումը կազմակերպվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ, այս տարի կազմակերպչական աշխատանքները հանձն է առել նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական խումբը: «Ծաղկահավաք»-ին ներկա էր նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Արդեն երկրորդ տարին է` մասնակցում եմ ծաղկահավաքին: Շատ կարեւոր քայլ է իրականացվում, մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում` գալով Ծիծեռնակաբերդ ծաղիկներով, եւ այս միջոցառումը հարգանքի յուրահատուկ շարունակությունն է: Տպավորված եմ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, հատկապես` երիտասարդների»,- մեզ հետ զրույցում ասաց Մաթիաս Քիսլերը:

Մերի ԻՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930