Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ի՞նչ կապ ունեմ, եթե Սիմոն Բաբայանի հասցեին եղել են սեռական բնույթի հայհոյանքներ». Արա Զոհրաբյան (Տեսանյութ)

Ապրիլ 28,2017 13:15

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր փաստաբանների պալատում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ երեկ տեղի ունեցած  վիճաբանության մասնակից-փաստաբանները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության, եթե պարզվի, որ նրանք խախտել են փաստաբանական վարքականոնը:

Զոհրաբյանը դեպքի մանրամասներին բազմակողմանի չի տիրապետում, բայց իր համար պարզ է հետեւյալը. «Փաստաբանների վարկանիշը կարող է տուժել: Հասարակության տեսանկյունից՝ ստացվում է, որ փաստաբանները գլադիատորների նման իրենց հարցերն են կարգավորում»:

Արա Զոհրաբյանն անդրադարձավ Տիգրան Աթանեսյանի մեղադրանքին, թե իր վրա հարձակում գործած փաստաբանները գործել են Արա Զոհրաբյանի հանձնարարականով: «Ես տեղյակ չեմ եղել, որ Սիմոն Բաբայանն անձնական հարցեր պարզելու նպատակով գնացել է Աթանեսյանի գրասենյակ: Եթե եղել են սեռական բնույթի հայհոյանքներ Սիմոն Բաբայանի հասցեին, ես ի՞նչ կապ ունեմ այստեղ… Ինչպե՞ս կապ ունեմ այն փաստի հետ, որ Աթանեսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է գրառել: Այսինքն, փաստաբանն ինձանի՞ց պետք է թույլտվություն հարցնի՝ իր անձնական հարաբերությունները կարգավորելու համար: Ոչ, սխալվում եք…»:

Արա Զոհրաբյանը նաեւ հայտնեց, որ փաստաբան Գեւորգ Գեւորգյանի կողմից հաղորդում են ստացել՝ Տիգրան Աթանեսյանի կողմից վիրավորանքներ հասցնելու առթիվ:

Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930