Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մամուլը «ոչ ազատ» է. Freedom House

Ապրիլ 28,2017 14:12

Ամերիկյան Freedom House հասարակական կազմակերպությունը կազմել է աշխարհում մամուլի ազատությունների 2017թ. զեկույցը, որում Հայաստանը համարվել է «ոչ ազատ»՝ հայտնվելով 137-րդ հորիզոնականում:

100 միավորանոց սանդղակով Հայաստանում մամուլի ազատությունը գնահատվել է 63 միավոր: Նախորդ տարվա համեմատությամբ այդ ցուցանիշը չի փոխվել: Երկրների վերաբերյալ ամբողջական զեկույցները կազմակերպության կայքում դեռ հասանելի չեն:

Տարածաշրջանի երկրներից մասամբ ազատ է համարվել Վրաստանը՝ հայտնվելով 50-րդ հորիզոնականում: Իրանը և Ադրբեջանը դասվել են ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում՝ կիսելով 190-րդ հորիզոնականը: Նույն կատեգորիայում է հայտնվել նաև Ռուսաստանը:

Լիարժեք ազատ են համարվել վարկանիշային աղյուսակում տեղ գտած 147 երկրներից 19-ը: 62 երկրում մամուլը համարվել է մասնակի ազատ, 66 երկրներում՝ ոչ ազատ:

Զեկույցի հեղինակները նշում են, որ մամուլի ազատության ոլորտում իրավիճակն անկում է ապրել: Դա նրանք պայմանավորում են ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահությամբ: Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ նոր նախագահը խորշում է որոշ ԶԼՄ-ներից և անհարգալից վերաբերմունք է դրսևորում մամուլի ազատության ամերիկյան արժեքների նկատմամբ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Araqel says:

    խնդամ վրեքներդ 😀 😀

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930