Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց դեպք Գյումրու բիլիարդանոցներից մեկում. բժիշկները պայքարում են 31-ամյա երիտասարդի կյանքի համար

Ապրիլ 28,2017 15:42

Քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկություն ստացանք, որ գիշերը ժամը 03.25-ին մարմնական ծանր վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Ա.Մ-ն: Ըստ հաղորդագրության, նրա մոտ ախտորոշվել է ծանր գանգուղեղային վնասվածք, գանգաթաղի ոսկրերի ներմղված կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ: Նա գտնվում է կոմայի մեջ, միացված են արհեստական շնչառական սարքավորումներ, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները նրան նախապատրաստում են վիրահատության:

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ դեպքն արտառոց է այն իմաստով, որ երիտասարդի մոտ առկա է գանգուղեղայինի բաց վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, գանգի ներմղված կոտրվածք: Ըստ փոխտնօրենի, նրան հիվանդանոց են տեղափոխել շոկային վիճակով, բժիշկներին հաջողվել է հակաշոկային դեղամիջոցների օգնությամբ շոկից դուրս բերել, վիճակը ծանր է, պատրաստվում են վիրահատության:

Նշենք, որ հակասական տեղեկություններ են տարածվել այս դեպքի մասին. հարազատները բժիշկներին տեղեկացրել են, որ նա խմած վիճակում ընկել է աստիճաններից, սակայն լուրեր են շրջանառվում, թե ծեծկռտուք է տեղի ունեցել Անի թաղամասում գտնվող բիլիարդանոցներից մեկում, որի պատճառով էլ Ա.Մ-ն հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում:

Մեզ տեղի ոստիկանությունից տեղեկացրեցին, որ երիտասարդը բիլիարդանոցից հեռանալիս՝ աստիճաններից սայթաքել, գլխիվայր է ընկել՝ գլխի շրջանում ստանալով վնասվածքներ, կան տեսաձայնագրություններ: Այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930